Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019 19:04

Գերմանացի գործարարները ցեխ են շպրտում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի վրա

Այս օրերին կրկին իր գոյության մասին հիշեցնելու անհաջող փորձեր է ձեռնարկում մի ընկերություն, որը բացառապես հեղինակություն վայելող կազմակերպության անունը շահարկելով` փորձում է իրեն կարևորել: Խոսքը գերմանացի գործարարների կողմից կառավարվող «Իստինվեստոր» ընկերության մասին է, որի տնօրինությունը որոշել է 10-ամյա վաղեմության պատմություններ վերհիշել ու այդ գործընթացում արատավորել Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համբավն ու հեղինակությունը: «Իստինվեստոր»-ի գերմանացի տերերը վերհիշել են, որ 2006թ․մայիսին ձեռք են բերել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի 3,2%-ի բաժնեմասն ու երկու տարի անց դրանց վաճառքի գինը իրենց ձեռնտու չի եղել: Նախ առավել քան զավեշտալի է, որ գերմանացիները ներկայանում են որպես ներդրողներ, որովհետև նրանք որևէ ներդրում չեն իրականացրել և ընդամենը արդեն իսկ վերակառուցված գործարանի բաժնեմասեր են գնել և այն էլ՝ առանց կոմբինատի ֆինանսական հաշվետվություններին ծանոթանալու: Իհարկե պարզից էլ պարզ է, որ իրական փաստերը կեղծ լույսի ներքո ներկայացնելու հաշվին գերմանացիներն ընդամենը կլորիկ գումարներ ձեռք գցելու նպատակ են ունեցել, սակայն իրականությունը բոլորովին այլ է, և հենց դա է վկայում այն հանգամանքը, որ գերմանացիները պարտվել են բոլոր դատական ատյաններում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։