Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019 17:41

«Դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը». Զոհրաբյանը՝ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին

Խորհրդարանական մեծամասնությունը որոշեց ՍԴ -ի դատավորներին ընձեռել վաղաժամ թոշակի գնալու աննախադեպ հնարավորություն: Ձայների 82 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ աղմկահարույց օրինագիծն այսօր ընդունվել է նաև 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Ընդդիմադիր ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» կրկին դեմ են քվեարկել: «Այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, սա ամբողջապես քաղաքական պրեսսինգ է»,- ԲՀԿ խմբակցության անունից ասել է Նաիրա Զոհրաբյանը: Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նախագիծը համարել է «ձեռքսեղմման առաջարկ»: Սուր քննադատության արժանացած այս օրինագծի քվեարկությամբ ամփոփվել է 7-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։