Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019 17:26

Նոր սկանդալ ԵՊՀ-ում. ռեկտորը փորձում է ազատվե՞լ անցանկալի կադրերից

ԲՈՒՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահը երեկ հայտարարություն էր տարածել, թե օպտիմալացման անվան տակ ռեկտորի պաշտոնակատարը պատրաստվում է աշխատանքից ազատել մի խումբ աշխատակիցների: Արմեն Ավետիսյանը «Էպիկենտրոնին» պատմել է,որ կազմակերպության ու Գեղամ Գևորգյանի միջև լարվածությունը սկսել է այն բանից հետո, երբ վերջինն ամռան ավարտին ցանկացել է ազատել համալսարանի մոտ 30 աշխատակցի, իբր ստորաբաժանման փակման պատճառով: Ավետիսյանի պնդմամբ՝ ստորաբաժանումների փակումը եղել է բացառապես Գևորգյանի ցանկությունը, ավելին՝ դա արվել է ներքին կանոնադրությունների խախտումներով: Ռեկտորի պաշտոնակատարը հրաժարվել է հարցազրույցից՝ պատճառաբանելով, թե այդ թեմայով ասելիք չունի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։