«Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ համակարգային է համարվում այն կոռուպցիան, որից օգտվում են վերադասները: «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն»,- ընդգծել է վարչապետն ու հայտարարել, որ ինքը կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ է: «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողովում» Փաշինյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով, որ իրեն զարմացրել են դրա հետ կապված արձագանքները: