Շաբաթ, 07 Դեկտեմբերի 2019 19:22

Արհավիրք, որը տևեց 40 վայրկյան ու խլեց 25 հազար կյանք. այսօր 1988թ-ի երկրաշարժի տարելիցն է

Այսօր լրանում է 1988թ-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը: Արհավիրք, որը տևեց 40 վայրկյան ու խլեց 25 հազար անմեղ մարդու կյանք: Մեր պատմության ամենասև ու ցավոտ էջերից մեկն իրենց աչքով տեսած ու սեփական մաշկի վրա զգացած մարդիկ պատմել են այդ օրերի դաժան հիշողությունները: Ի դեպ, «Էպիկենտրոն»-ը նկարահանումներն է արել հենց երկրաշարժի էպիկենտրոնում: Նախկին Նալբանդ գյուղը զրոյից վերականգնվել է, նորակառույց պատերը պատմության կրող չեն, բայց վերականգնված Նալբանդում չեն վերականգնվել մարդկանց հիշողություններն ու վերքերը: Սպիտակի երկրաշարժի զոհերին նիրված հուշաքարի մոտ ծաղիկներ է խոնարհել նաև երկրի վարչապետը: Քաղաքի կենտրոնում էլ բացվել է այդ օրերին հայերին մեծ օգնություն ցուցաբերած երջանկահիշատակ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։