Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019 18:22

Վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոցի վերաբերյալ

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը: Նրանք վիճարկում են առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը: Այսօր մեղադրող դատախազը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Հիմքը, ըստ դատախազության, այն է,որ ամիսներ առաջ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն էր տարածվել, թե դատավոր Պապոյանը մասնակցել է դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրելուն: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։