Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019 13:18

«ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ».ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ

Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2020 թվականին կրկին հանդիպելու պատրաստակամությունը՝ միջնորդներն ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։