«Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցությունների շրջանակում արտահայտվել է Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, եղել և մնում է օրակարգային»,- այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Զոհրաբ Մնացականյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե 2019-ը կորսված հնարավորությունների տարի էր Արցախի հարցի բանակցային գործընթացում: Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը ցույց է տվել իր լրջությունն ու առաջ քաշել խնդրի կարգավորման իր բանաձևը, որն, ի դեպ, դրական է գնահատել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: