Այս տարվա նոյեմբերի դրությամբ Հայաստան են այցելել Իրանի 187.000 քաղացիներ՝ հիմնականում զբոսաշրջիկներ: Իսկ ահա հայերն Իրան ավելի շատ են գնացել՝ մոտ 237.000 հոգի: Մեր հայրենակիցները հարևան երկիր են մեկնում հիմնականում առևտրի նպատակով: «Այցելությունների թիվը կարող էր ավելի շատ լինել,եթե հայ-իրանական սահմանին մեքենաների ապահովագրության հետ կապված խնդիրներ չլինեին»,-կարծում է Իրանի «ԱՐԱՍ» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու տնօրեն Մոհսեն Նարիմանը: Խոչընդոտները վերացնելու համար երկու երկրները այս պահին աշխատում են համատեղ ապահովագրական ընկերություն հիմնել: