Դատախազ Կարեն Բիշարյանը չի հեռացվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթից: Դատարանն այսպիսով մերժել է 2-րդ նախագահի պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությունը: Այդ միջնորդությունն այսօր դատարանում թեժ իրադարձությունների պատճառ է դարձել: Իրավիճակը լարվել է, երբ Յուրի Խաչատուրովի պաշտպանը հայտարարել է, որ դատախազ Բիշարյանը 2018-ի փետրվարի 23-ին ԱԺ-ի ամբիոնից ասել է, որ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա, սակայն նույն տարվա ապրիլ-մայիսին՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, փոխել է դիրքորոշումը: Ըստ պաշտպանի՝ ստացվում է, որ դատախազը կա՛մ 2018-ի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կա՛մ հիմա: