Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն անցել է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների մթնոլորտում: Դատարանը քննել է 2-րդ նախագահի պաշտպանների մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը, լսել կողմերի կարծիքները: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավորին հորդորել է կարգի հրավիրել կողմերին և թույլ չտալ վիրավորական արտահայտություններ պաշտպանական կողմի հասցեին, այլապես իրենք ստիպված կլինեն մտածել նիստերի դահլիճ մտնելու և նիտերին մասնակցելու մասին: Պատասխանելով բացարկի միջնորդությանը՝ դատախազները հայտարարել են, որ փորձ է արվում քրեական գործը տեղափոխել այլ հարթություն: Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո մերժել է միջնորդությունը: