«Հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական վարքագիծը», -նշված է Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների ու մարզիկների տարածած հայտարարությունում: «Եթե ցանկություն կա Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնել ու գովերգել, ապա արեք ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետև նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետև դրա հետևանքները կարող են լինել անդառնալի ու շատ ցավոտ »,- ասվում է հայտարարությունում, որին միացել են մարզաշխարհի հարյուրից ավելի ներկայացուցիչներ: Նրանց թվում են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, օղակների արքա Ալբերտ Ազարյանը, Աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, անվանի և հեղինակավոր մարզիկներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտարարությունն ամբողջությամբ: