Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ամփոփել է «Փոխիր աշխարհը» ներառական իրազեկման արշավի շրջանակում հայտարարված «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթը: Պաշտպանի աշխատակազմը ստացել էր ավելի քան 300 շարադրություն Երևանից և Հայաստանի մարզերից: Մրցութային հանձնաժողովն ընտրել էր 30 լավագույններին: Հաղթողները ստացել են մրցանակներ: Լավագույն շարադրությունները կհրապարակվեն: «Հայաստանը ներկայումս գտնվում է բարեփոխումների պատասխանատու փուլում: Կարևոր է, որ ներառական կրթությունը և բարեփոխումների համակարգն ընթանան ճիշտ ճանապարհով»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: