Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019 20:19

ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպեցին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների հետ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը պահանջող երիդասարդների հետ: Մի քանի օր շարունակ ընդդեմ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման բողոքի ակցիաներ իրականացնող ՀՅԴ Երիտասարդական միությունն այսօր հայտարարությամբ դիմել էր «Բարգավաճ Հայաստան»-ին և «Լուսավոր Հայաստանին»՝ նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով: Արման Աբովյանը նշել է, որ խմբակցությունը եզրակացություն կանի ցուցարարներ-նախարար հանդիպումից և դրա արդյունքներից հետո: Գևորգ Պետրոսյանն էլ կարևոր է համարել ոչ այնքան հրաժարական պահանջելու հրատապությունը, որքան դրա հիմնավորվածությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։