«Պետական կառավարման համակարգում կառավարման որակը միջինից ցածր է»,- խորհրդարանում Բյուջե 2020-ի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում՝ կտրուկ փոփոխություն չի լինի։ Ազգային ժողովում արտահերթ ելույթ է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարը: Հակոբ Արշակյանը նշել է, որ 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են մոտ 122 տոկոսով՝ հասնելով 6,3 միլիարդ դրամի: