Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 11:22

Բամբակի առաջին բերքն առաջին կարգի է ստացվել.Գ.Ծառուկյանի խոշոր նախաձեռնության արդյունքները

Խորհրդային Հայաստանի տնտեսության առանցքային և մեծ համբավ վայելող ճյուղերից մեկը՝ բամբակագործությունը վերակենդանացնելու Գագիկ Ծառուկյանի ցանկությունն արդեն տեսանելի է: Արմավիրի մարզում՝ Արաքս գետի ափին գտնվող տարածքներում, արդեն մի քանի օր է մեծ թափով մեկնարկել է բամբակի բերքահավաքը: Մասնագետների պնդմամբ՝ առաջին բերքն առաջին կարգի է ստացվել: Ճյուղի վերակենդանացման համար մինչև այս պահը կատավել են հսկայական ներդրումներ՝ կառուցվել է վեց ջրամբար, պոմպակայաններ, մեկնարկել է բամբակի վերամշակման գործարանի շինարարությունը: Խոշորամասշտաբ ծրագիրն իրականացվում է սիրիական «Սաբաղ գրուպ» ընկերության տնօրեն Ամար Սաբաղի և եվրոպական հայտնի տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ամար Սաբաղն այցելել է բամբակի դաշտեր և Արմավիր մարզում կառուցվող բամբակի վերամշակման գործարան, ծանոթացել է աշխատանքների ընթացքին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։