Խորհրդարանում քննարկվել է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող թոշակառու զինծառայողներին փոխհատուցում տալու մասին նախագիծը: Օրինագծի հեղինակ Մանե Թանդիլյանը հանձնաժողովականներին նոր երևան եկած հանգամանքներ է ներկայացրել: Դրանց վերաբերյալ կարծիքների փոխանակումն անցել է դռնփակ ռեժիմով: Նիստին ներկա է եղել Պաշտպանության նախարարի տեղեկալը: Գաբրիել Բալայանը քննարկման ավարտից հետո տեղեկացրել է նախարարությունում շրջանառվող նոր մտահղացման մասին, որով առաջարկվում է ամառային արձակուրդների ժամանակ դպրոցականների համար ստեղծել պարտադիր զինվորական ճամբարներ: Բալայանը լրագրողներին խնդրել է դրանից սենսացիա չսարքել, քանի որ գաղափարը դեռևս չունի նախագծի տեսք: