Շաբաթ, 09 Նոյեմբերի 2019 18:02

Վիետնամում «Էրեբունի-Երևան» են նվագել՝ ի պատիվ Վ.Էնֆիաջյանի ղեկավարած պատվիրակության

Ավարտվել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամների առաջին այցը Վիետնամ: Պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Հայաստան է վերադարձել դրական տպավորություններով ու երկկողմ հարաբերությունները զարգացնելու նոր վճռականությամբ: Վիետնամում հայկական պատվիրակության անդամները հագեցած աշխատանքային հանդիպումներ են ունեցել Վիետնամի ԱԺ նախագահի, փոխնախագահի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ: «Փաստում եմ, որ մենք ունենք դիվանագիտական ու տնտեսական գործակցությունը ընդլայնելու բացառիկ լավ հնարավորություն և պետք է անենք առավելագույնը երկկողմ շփումներն ավելի ինտենսիվ դարձնելու համար»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։