«Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ»,- Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Լավրովը նշել է, որ Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է, և դա պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Ռուսաստանի արտգործնախարարը վաղը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: