ՀՖՖ-ի գործկոմն այսօրվա նիստում Աբրահամ Խաշմանյանին միաձայն ընտրել է հավաքականի գլխավոր մարզիչ: Լրագրողների հետ ճեպազրույցում ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պարզաբանել է Խաշմանյանի նշանակման վերաբերյալ բարձրացված աղմուկը։ Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե ֆեդերավիայի նախագահն իրավունք չունի առանց գործկոմի քվեարկության նշանակել հավաքականի մարզիչին։ Վանեցյանն ասել է, որ նոր կանոնադրությամբ այդ իրավունքը վերապահված է բացառապես ՀՖՖ նախագահին։ Նա նաև նշել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով փորձում են կեղծ լուրեր շրջանառել: «Իմ մասին տարածվող բոլոր տեղեկությունները, որոնք փորձում են սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն»,-ընդգծել է Վանեցյանը: