ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսներն այսօր դասադուլ են արել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու»,«Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ: ԿԳՄՍ նախարարությունը շատ արագ արձագանքել է դասադուլին՝ հայտարարելով, որ նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել նշված առարկաները բոլոր ֆակուլտետներում պարտադիր դասավանդելու մասին: Բողոքի մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել նախարարության շենքի մոտ: Դաշնակցական երիտասարդները պահանջել են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք իրենց հետ դատարկ արկղեր են տարել, որպեսզի դրանց մեջ նախարարը տեղավորի իրերը և հեռանա պատվով: