Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայում հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին, որը հայերին մեղադրել է, այսպես կոչված, «պատերազմական հանցագործությունների» համար: Մնացականյանը ադրբեջանցիներին հիշեցրել է Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում հայերի ջարդերը, Շահումյանի, Մարտունու և Մարտակերտի մի մասի օկուպացիան: Հայաստանի ԱԳ նախարարը խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին, որ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Փաշինյանի այս հայտարարությունը, Զոհրաբ Մնացականյանի խոսքով, արժանի է փոխադարձման: