Ինչպե՞ս անվանել այն երևույթը, որը շաբաթ օրը «բեմադրվել» էր մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում և արժանացել հասարակության բուռն քննադատությանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, որը որպես ժամանանակից ներկայացում 2.7 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ստացել նախարարությունից: Պարզվում է՝ նախարարը չէր դիտել ներկայացումը և ծանոթ էլ չէր արդեն երկու օր հնչող տարատեսակ մեկնաբանություններին ու քննադատություններին: Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: