Ներկայացվող տեսանյութը օծանելիքների համաշխարհային ու հայտնի ցուցահանդեսները գրաված, աշխարհահռչակ պարֆյումերների ուշադրությանն արժանացած Ծովակի մասին է: Նա հայ երիտասարդ է, ուսանող, որին տնտեսագիտական գիտելիքները, աստղերի նկատմամբ հետաքրքրությունն ու յուրահատուկ բույրերի հանդեպ սերը ստիպել են դառնալ Հայաստանի գուցե միակ, բայց ամենաերիտասարդ պարֆյումերը: Ծովակ Ոսկանյանն Աիդա Կարապետյանին պատմել է իր առաջին բույրի ստեղծման, առաջին փորձերի ու «Էպիկենտրոն» անունով եթերայուղի ստեղծման պատմությունը: