Կեսօրից հետո մամուլում շրջանառված տեղեկությունները, թե կենդանաբանական այգու 80 աշխատակից աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում: Տեղեկությունը հերքել են թե՛ քաղաքապետարանից, և թե՛ կենդանաբանական այգուց: Հրաժարական է ներկայացրել միայն այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, որին պաշտոնն ազատելու առաջարկ է արել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ խորհրդակցելով Հայկ Մարությանի հետ: Պատճառը՝ երեկ թափառող շների կողմից կարմրավիզ կենգուրուների, իսկ այսօր էլ՝ երեք մուֆլոնների հոշոտումն է, նաև այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները: