Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 19:58

«Ո՛չ նախկին իշխանությունից ենք խերվել, ո՛չ ներկայիս». կոնդեցիների հերթական բողոքի ակցիան

Նոր չափագրումներ կատարելու պահանջով կոնդեցիներն այսօր երեկոյան բողոքի ակցիա են անցկացրել կառավարական առանձնատների դիմաց: Նրանք պահանջել են հանդիպում վարչապետի հետ, որպեսզի խնդիրն անձամբ ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տարիներ շարունակ պայքարել են նախկին իշխանությունների սխալ ու թերի չափագրումները շտկելու դեմ: Նրանք բարձրաձայնել են նոր չափագրումներ անցկացնելու և իրենց բազմաբնակարան շենքեր տեղափոխելու խնդրի մասին, նշել, որ հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ այն ներկայացրել են իրավասու գերատեսչություններին, սակայն սայլն այդպես էլ տեղից չի շարժվել: Կոնդեցիների հետ հանդիպել է վարչապետի օգնականը: Սուրեն Ղամբարյանը խոստացել է, որ քաղաքացիների նամակն անձամբ կհանձնի վարչապետին: Նա նաև տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը այդ հարցով կառավարությունում խորհրդակցություն է լինելու, որին կարող են նաև մասնակցել բնակիչները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։