Այսօր չափազանց թեժ մթնոլորտում է ընթացել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքային հանդիպում-քննարկմանը հրավիրվել էին սևազգեստ մայրերն ու Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Նիստում պետք է քննարկվեին Զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների բարձրացրած` իրավունքի խախտման հարցերը: Սակայն երկու ժամ տևած նիստը ընդհատվել է թեժ մթնոլորտի պատճառով: Կրքերը հատկապես շիկացել են, երբ Արթուր Ղազարյանի մայրը ջուր է լցրել քննիչի վրա: Իսկ թե ինչու՞ է նիստի ընթացքում նրան զանգահարել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դիտե՛ք տեսանյութում: