Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Սերգեյ Շոյգուն նախ եղել է Գյումրիում, այցելել 102-րդ ռուսական ռազմաբազա: Օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի պաշտպանության նախարարին հյուրընկալել է հայ գործընկերը՝ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Այցի արդյունքներով ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների գործակցության 2020 թվականի ծրագիրը: Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը :