Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2019 19:41

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի՝ ՊՎԾ պետի լիազորությունները վերականգնելու միջնորդությունը

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ լեփ-լեցուն դահլիճում, այսօր մեկնարկել է տարվա ամենաաղմկահարույց դատական գործերից մեկը՝ Դավիթ Սանասարյանի և Պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցների գործով առաջին դատական նիստը: Պաշտպանները միջնորդել են գործից մաս առանձնացնել և դատական նիստն անցկացնել արագացված ՝ գործը ողջամիտ ժամկետում ավարտելու համար,սակայն մեղադրող դատախազն առարկել է, դատարանն էլ միջնորդությունը մերժել է: Մերժվել է նաև Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը իր պաշտպանյալի՝ ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցնելու հարկադրանքը վերացնելու վերաբերյալ: Հաջորդ դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 27-ը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։