Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Երկրի ղեկավարն Ազգային ժողովում ծաղիկներ է խոնարհել ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Նիկոլ Փաշինյանը Ռիմա Դեմիրճյանին խոստացել է, որ 2020 թ-ին Ազգային ժողովի բակում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը: Վաղ առավոտից մարդաշատ է եղել նաև Եռաբլուր զինվորական պանթեոնը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիներ: Իշխանության ներկայացուցիչները վերահաստատել են, որ ունեն քաղաքական կամք բացահայտելու ահաբեկչությունը: