Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019 20:02

Հ.Թովմասյանի ավագ դստերը ավտոտնակ են նվիրել, իսկ կրտսերին՝ «Nissan». ինչո՞ւ էին նրանք հրավիրվել ԱԱԾ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերն այսօր այցելել են ԱԱԾ և բացատրություններ տվել: Բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում` նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին հետևում են նաև Սահմանադրական դատարանի դատավորները: Նրանք այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որի տակ ստորագրել են բարձր դատարանի 9 դատավորներից 7-ը՝ բացառությամբ Վահե Գրիգորյանի և Հրայր Թովմասյանի: Իսկ ԱԱԾ շենքի մոտ ՍԴ նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ իրավապաշտպաններ և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։