Արտակարգ իրավիճակ Սյունիքում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խողովակաշարը վնասվել է ու թափոնը լցվել Ողջի գետը: Քաջարանից աղտոտված ջուրը հոսել է մինչև Կապան ու միացել Արծվանիկի պոչամբարին: Արտառոց դեպքի մասին ընկերության տնօրինությունը լռել է, փրկարարներն են տեսել գետի վիճակն ու տեղեկացրել վերադաս մարմնին: Կառավարության նիստին այս հարցը զեկուցվել է վարչապետին: Որոշ նախարարներ տեղեկացրել են, որ ստուգումներ են ընթանում վնասները ճշտելու, ռիսկերը գնահատելու ու մեղավորներին պարզելու համար: Գլխավոր դատախազն էլ ասել է, որ ստուգումները ցույց կտան քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը: Կապանում ևս մեկ ողբերգական միջադեպ է եղել: Սողանքի հետևանքով երկհարկանի տուն է փլուզվել: Տանտերն ու կինը մահացել են: