«Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Ստրասբուրգի զեկույցի ամենակարևոր արդյունքն այն է, որ ընկալվել եմ Եվրոպայի խորհրդում, և իմ տված բոլոր ուղերձները տեղ են հասել»,- հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր քննարկելուց, զեկույցով հանդես գալուց բացի՝ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ: Հիշեցնենք՝ ԵԽ-ում «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են» թեմայով քննարկմանը Արցախի օմբուդսմենի աննախադեպ ելույթն արժանացել էր ծափերի և ադրբեջանցիների հիստերիկ վերաբերմունքին: