Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը: Աշխարհում ՏՏ ոլորտի խոշորագույն իրադարձությունն այս տարի անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Պաշտոնական բացման արարողությանը ներկա է գտնվել նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում օրինակներ է բերել պատմության ամենահաջողված հայկական IT պրոդուկտների մասին և նշել, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտի կարևոր կենտրոններից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները: