Միացյալ նահանգներում կայացել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովը, որին ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցել է մոտ 250 հայ գործարար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում սկսվել է տնտեսական հեղափոխություն: Հայաստանի վարչապետի՝ Լոս Անջելես այցի օրակարգն այսպիսով ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սան Հոզե, որտեղ նախատեսվում են վարչապետի այցելությունները Սիլիկոնային հովտում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, հանդիպումներ այդ ընկերությունների ղեկավարության և հայազգի մասնագետների հետ, ինչպես նաև գործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Լոս Անջելեսից պատմում է մեր գործընկեր Արամ Արարատյանը: