Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019 17:57

Քաշքշուկ ոստիկանների հետ. «Սանիթեք»-ի աշխատակիցների ակցիան ընթացել է թեժ մթնոլորտում

«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի մոտ նորից բողոքի ակցիա են իրականացրել: Կրքերն այնքան են բորբոքվել, որ ցույցի մասնակիցներն անակնկալ վազել են փողոց, փորձել ճանապարհ փակել: Ոստիկանությունը ուժով նրանց հետ է պահել, ապա պատ կազմել, որպեսզի «Սանիթեք»-ի աշխատակիցները չկարողանան քաղաքապետարան մտնել: Միջադեպից հետո նրանց է մոտեցել քաղաքապետի մամուլի խոսնակը, ցույց տվել փոխանցումը հաստատող տեղեկանք: Հակոբ Կարապետյանն ասել է, որ քաղաքային իշխանությունը քայլեր է ձեռնարկում օգոստոս ամսվա երկրորդ կիսամյակում «Սանիթեք»-ի կատարած աշխատանքի վարձատրությունը փոխանցել հենց աշխատակիցների բանկային հաշվեհամարներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։