Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019 21:19

«Իմ քայլ»-ն անցնում է կտրուկ գործողությունների. Հ.Թովմասյանի լիազորությունները կդադարեցվե՞ն

«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: Որոշումը կայացվել է խմբակցության փակ նիստում: Իշխող ուժի ներկայացուցիչները հրապարակել են այն հիմքերը, որոնք կարող են Թովմասյանի պաշտոնավարումը դադարեցնելու պատճառ հանդիսանալ: Դրանցից մեկն, ըստ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանի և Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական հարաբերություններն են: Քննարկման ընթացքում իշխող ուժը որոշել է միանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։