Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 20:32

Ակտիվ քաղաքացի՞, թե՞ գործ տվող. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը բորբոքել է խորհրդարանական կրքերը

Այսօր նիստի ավարտին խորհրդանական կրքերը թեժացել են: Բուռն է անցել «Բջջային հավելվածի միջոցով երթևեկության կանոնների խախտման մասին» հաղորդում տալու նախագծի քննարկումը: Համաձայն դրա՝ քաղաքացին, գրանցվելով հավելվածում, կարող է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը նկարահանել և ուղիղ կապով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութը ուղարկվելու է համապատասխան սերվերին, և ոստիկանության աշխատակիցներն, ուսումնասիրելով տեսանյութը, կազմելու են վարչական ակտ: Օրինագծի հեղինակներն իշխող խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն են: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փոփոխություններին դեմ են արտահայտվել՝ նշելով, որ այն ոչ թե կառողջացնի երթևեկությունը, այլ նոր խնդիրներ կառաջացնի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։