Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ Հայաստանի 2-րդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին: Մինչև այդ դատարանում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը:«Սա Հայաստանի պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»,-հայտարարել է նա, ապա դիմել դատավորին՝ ասելով.«Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի պատմության։ Իսկ թե ինչպիսին է լինելու այդ էջը` կախված է ձեզանից»: 2-րդ նախագահը պատասխանել է նաև մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթներին: Ամբաստանյալի կարգավիճակով դատարանում են եղել նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: