«Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի վերադարձի հետ կապված բանակցություններն ընթանում են և՛ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և՛ Կարմիր խաչի՝ Երևանում և Բաքվում տեղակայված գրասենյակների միջոցով»,- խորհրդարանում ասել է ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը: Պատգամավորներն այսօր քննարկել են կառավարության ներկայացրած մի քանի ուշագրավ նախագիծ: Գույքահարկի փոփոխության վերաբերյալ առաջարկությունների փաթեթով հնարավոր է լինելու թանկարժեք գույքի հարկման ճանապարհով մեծացնել պետբյուջեի հարկային եկամուտները: Մեկ այլ օրինագծով կառավարությունը ցանկանում է ընդլայնել ՊԵԿ-ի լիազորությունները: Այս առաջարկը խորհրդարանում հանդիպել է ընդդիմության բուռն դիմադրությանը, պատգամավորներն այլընտրանքային մեխանիզմներ են առաջարկել: