Հովհաննես Թումանյանի թանգարանում բացառիկ ցուցադրություն է բացվել: Ներկայացված են մեծանուն բանաստեղծի արած լուսանկարները: Պարզվում է՝ Թումանյանը մեծ սեր է ունեցել լուսանկարչական արվեստի նկատմամբ: Հարազատներին, ընկերներին ու գեղեցիկը լուսանկարելը նրա համար յուրատեսակ հոբբի է եղել: Թումանյանն ունեցել է երեք լուսանկարչական ապարատ, որոնցից ոչ մեկը չի պահպանվել: Մի հետաքրքիր բացահայտում էլ կա՝ պարզվում է մեր օրերում լայն տարածում գտած սելֆիի տեխնիկան Ամենայն Հայոց բանաստեղծը դեռ 1900- ականներին է կիրառել: