Երկուշաբթի, 09 Սեպտեմբերի 2019 15:26

«Խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները». Փաշինյանը՝ ջերմուկցիներին

«Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում: Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»,- ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությունն ունի իր մտահոգությունները հիմնավորող փաստեր, և կառավարությունում չեն կարող ասել, թե այդ ամենն իրենց չի հետաքրքրում:«Մենք չենք կարող հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստության հետ»,-ասել է վարչապետը: Նա նաև ջերմուկցիներին խնդրել է ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։