Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր սկանդալ է հասունացել: Բալետի արտիստները պահանջում են բալետային թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի պնդմամբ՝ Արմեն Գրիգորյանը չի տիրապետում շփման կուլտուրային, վատ վարքագիծ ունի ու սխալը սխալի հետևից է թույլ տալիս: Մյուս արտիստներն էլ դժգոհել են, թե իրենց համար 2-րդ տուն դարձած թատրոնի խնդիրը նախ փորձել են լուծել հենց Գրիգորյանի ու մյուս ղեկավարների հետ, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել: