Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Երիտասարդական ընտրանին նախապատրաստվում է Ֆինլադիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ պատանիները նախապատրաստվում են Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: