Շաբաթ, 31 Օգոստոսի 2019 16:09

Ադրբեջանցի վարորդը 2 հայի կյանք խլած վթարի մեղավո՞ր

Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից 3-ին այսօր կտեղափոխեն Երևան, այդ նպատակով 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան, ՖԲ իր էջում գրել է Արսեն Թորոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել ողբերգական վթարի զոհերի ինքնությունը, նրանք ՀՀ քաղաքացիներ են՝ 1966 թ-ին ծնված Գրետա Ա.-ն և 1991թ-ին ծնված Մարտա Ս-ն: Վթարի հետևանքով տուժել է 19 անձ, որոնցից 16-ը ՀՀ քաղաքացիներ են: Նրանք տեղափոխվել էին Թբիլիսիի տարբեր բժշկական կենտրոններ: Տուժածներից 12-ն արդեն դուրս են գրվել, 4-ը շարունակում են գտնվել հիվանդանոցում: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր: Ըստ շրջանառվող լուրերի՝ դժբախտ պատահարի մեղավորը եղել է մեքենաներից մեկի ադրբեջանցի վարորդը, որը ղեկին քնել է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։