Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019 17:25

««Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է». ELARD. Մանրամասներ վարչապետի հետ ժամեր տևած քննարկումից

««Լիդիան» ընկերության 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի հանքի ապահով շահագործման համար»,- կառավարություն-ELARD տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել են ELARD-ի փորձագետները: Ըստ նրանց՝ «Լիդիանը» պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը: «ELARD-ի փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն»,-տեսակոնֆերանսից հետո Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյոք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի՞»: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։