Գործադիրը որոշել է 2,161 մլրդ դրամ տրամադրել Պաշտպանության նախարարությանը՝ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով: Կառավարությունը նաև պայմանագրային զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման համար սահմանել է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման կարգը և պայմանները: Յուրաքանչյուր տարի կարող է ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող 500 զինծառայող: