Ուրբաթ, 26 Հուլիսի 2019 18:01

Նոր սկանդալ տուրիզմի ոլորտում.ի՞նչ է ձեռնարկում կառավարությունը

Հուրգադայում 2 գիշեր անորոշության մեջ անցկացրած Հայաստանի 132 քաղաքացիները կառավարության ջանքերով վերջապես վերադառնում են տուն: Նրանց տեղափոխող օդանավն արդեն երկնքում է և Երևանի ժամանակով ժամը մոտ 21:20-ին վայրէջք կկատարի «Զվարթնոցում»: Գործադիրն այսօր անցկացրած արտահերթ նիստում որոշել է քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար պահուստային ֆոնդից  հատկացնել 47 միլիոն 198 հազար դրամ: Քանի որ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան չվերթը և նույն խնդրին, ըստ էության, բախվելու է ևս 100 քաղաքացի, հունական SpotAir ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին Հուրգադա-Երևան չվերթներ կազմակերպելու համար: Իսկ ի՞նչ անել, որպեսզի հետագայում նման իրավիճակներ այլևս չկրկնվեն: Ոլորտի պատասխանատուններն ու ներկայացուցիչներն արձանագրում են, որ խնդրի լուծման ճանապարհն օրենսդրական կարգավորումներն են: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։