Կառավարությունն անցկացրել է հերթական նիստը: Արձակուրդում գտնվող վարչապետին փոխարինում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ այսօր վարել է նիստը: Գործադիրը հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ նոր որոշում ընդունեց: Պետական իշխանության մարմիններում պարգևատրման կարգում կատարվում է փոփոխություն, որը թույլ կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց ևս պարգևատրումներ ստանալ: Կառավարությունը որոշեց 106 բնակարան սեփականության իրավունքով նվիրատվության հանձնել 231 անձ ունեցող 100 ընտանիքի: Գործադիրի մեկ այլ որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տրամադրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 35 մարզիկի: