Դատավորների ընդհանուր ժողովն օրվա ավարտին ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները: ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը: Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը: Հենց նա էլ օրվա ինտրիգային ֆիգուրն էր: 9 ամիս առաջ նա գրավոր դիմումով հրաժարվել էր խորհրդի անդամ դառնալուց, իսկ օրերս, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, ցանկություն էր հայտնել պահպանելու պաշտոնը: